
«Օլիվյեն» առաջինն է ամենավնասակար աղցանների ցանկում։ Ինչպես փոխանցում է Iz.ru-ն՝ այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է ուռուցքաբան Անտոն Իլյինը։
Նրա խոսքով՝ այս աղցանի մեջ անհամատեղելի մթերքներ են խառնվում։
«Բազմաբաղադրիչ սնունդը շատ է ծանրաբեռնում մեր մարսողական համակարգը: «Օլիվյեն» բաղկացած է առնվազն վեց բաղադրիչից՝ գումարած սոուս»,- ասել է Իլյինը Gazeta.ru-ին:
Նա ընդգծել է, որ առանձնահատուկ վտանգ են ներկայացնում եփած երշիկները, որոնք հարուստ են սոյայի ու օսլայի պարունակությամբ, և մայոնեզը, որը բաղկացած է տրանսճարպերից։ Բացի այդ, ըստ բժշկի, «Օլիվյեն» իսկական «կալորիական ռումբ» է։
Երկրորդը վնասակարությամբ «Մուշտակի տակ ծովատառեխ»-ն է։ Իլյինը բացատրել է, որ եփած կարտոֆիլը, գազարն ու ճակնդեղը ակնթարթորեն բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ աղի ծովատառեխն այտուց է առաջացնում։
Բացի այդ, դասական ծովախեցգետնի աղցանը նույնպես լավագույն տարբերակը չէ, նշել է ուռուցքաբանը։ Նա ընդգծել է, որ ծովախեցգետնի ձողիկները բաղկացած են ամենաէժան ձկների մնացորդներից, ինչպիսիք են խեկը և մինտայը:
Սննդաբան Իրինա Պիսարևայի խոսքով՝ ցանկացած աղցան կարելի է քիչ վնասակար դարձնել, եթե երշիկը փոխարինվի հավի ֆիլեով, մայոնեզը՝ յոգուրտային սոուսով կամ ձիթապտղի յուղով, իսկ ձուն՝ ավոկադոյով։