
Արգենտինացի կին թղթակցին կողոպտել են ուղիղ եթերում, երբ նա Կատարում ռեպորտաժ էր անում Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին. նրա պայուսակից գողացել են գումար և փաստաթղթեր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Դոմինիկ Մեցգերը ուղիղ եթեր էր մտել Դոհայում մրցաշարի առաջին հանդիպման ժամանակ, երբ նրա իրերը գողացել են:
Լրագրողուհին մանրամասնել է, որ դեպքի մասին հայտնել է տեղի ոստիկանությանը և զարմացած է նրանց արձագանքից: Նա իր Todo Noticias հեռուստատեսային ցանցին պատմել է, որ իրավապահները խոստացել են գտնել գողին՝ ընդգծելով, որ կինը կարող է ընտրել ենթադրյալ ավազակի համար պատիժը:
Հանցագործությունների աճը ճնշելու համար Կատարը հազարավոր տեսախցիկներ է տեղադրել իր նորակառույց մարզադաշտերի շուրջը, ինչպես նաև 15 000 բարձր լուծաչափով տեսախցիկ յուրաքանչյուր մարզադաշտում՝ դեմքի ճանաչման տեխնոլոգիայի աջակցությամբ: