գլխավոր COVID-19 Մեկ շաբաթում ՀՀ–ում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել . մահվան դեպքեր...

Մեկ շաբաթում ՀՀ–ում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել . մահվան դեպքեր չկան

Նոյեմբերի 14-20–ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել, առողջացել է 144 հիվանդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

ԱՆ տվյալներով` նախորդ շաբաթ կորոնովիրուսի հետևանքով ոչ ոք չի մահացել (մահացածների ընդհանուր թիվը 8 706 է)։ Այս պահին COVID-ի դեմ բուժում է ստանում 307 անձ։

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված է 1 029 360 քաղաքացի։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 153 929 անձ, իսկ ընդհանուր պատվաստումների թիվը 2 272 024 է։Բուստեր դեղաչափով պատվաստումների քանակը 82 781 է։