գլխավոր Միջազգային Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինված բռնության համաճարակ է

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինված բռնության համաճարակ է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Կոլորադո նահանգում գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը, հայտարարել է, որ երկրում զինված բռնության համաճարակ է, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Մենք պետք է արձագանքենք հրազենային բռնության տեսքով համաճարակին», – հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բայդենի խոսքով՝ զինված բռնությունը կործանարար ազդեցություն է ունենում ամերիկյան հասարակության վրա։ Նա նաև շեշտել է, որ այն շարունակում է աճել։