գլխավոր Գլխավոր Մոսկվայում ձերբակալվել են ադրբեջանցի երկու ազգայնականներ

Մոսկվայում ձերբակալվել են ադրբեջանցի երկու ազգայնականներ

Մոսկվայում խուլիգանության մեղադրանքվ ձերբակալվել են ադրբեջանցի երկու ազգայնականներ ՝ Ռագիբ Բայրամովը և Ռոման Աղաևը: Բայրամովը ВБОН(«Во благо всеобщего народа»)՝ «Ի բարօրություն ողջ ժողովրդի» խմբի ղեկավարն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, EADaily-ին հայտնել է «Երկգլխանի արծիվ» կազմակերպության մոսկովյան մասնաճյուղի ղեկավար Անդրեյ Աֆանասևը:

Գործով զբաղվում է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնական վարչական շրջանի ՆԳ բաժնի հետաքննության վարչությունը: Նշենք, որ լրագրող Ռոման Աղաևը Խիմկիի քաղաքային շրջանի Պատգամավորների խորհրդի պատգամավոր Խանոգլան Սալե-օղլու Ալիևի («Արդար Ռուսաստան» կուսակցություն) օգնականն է: Բայրամովը մինչ վերջերս Մոսկվայում ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության ակտիվ անդամ էր:

Ինչպես պարզաբանել է Աֆանասևը, ВБОН-ը համբավ է ձեռք բերել «Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների արժեքներն ու շահերը պաշտպանելու» դեպքերից հետո: Պարզ ասած, մարդիկ ծեծի են ենթարկվել սոցիալական ցանցերում անձնական կարծիքներ արտահայտելու համար, որոնք անցանկալի էին ВБОН-ի համար: Իրավապահ մարմիններն այս կազմակերպության դեմ ստուգումներ են իրականացրել «Երկգլխանի արծիվ» միության և Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովի համատեղ դիմումի հիման վրա:

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը ծայրահեղականության նշաններ չէր հայտնաբերել ВБОН կազմակերպության անդամների գործունեության մեջ, և նրանք հրաժարվել էին հարուցել քրեական գործ՝ տուժողների հայտարարությունների բացակայության պատճառով:

Ի՞նչ է ВБОН-ը

VKontakte սոցիալական ցանցում կա ադրբեջանական ВБОН խումբ ՝ հապավումը թարգմանաբար՝ «Ի բարօրություն ողջ ժողովրդի»: Այդ խմբում վերաբերմունքը հատկապես բացասական է հայերի նկատմամբ: Խմբի պաշտոնական գաղափարախոսությունը ադրբեջանական ժողովրդի ավանդական արժեքների քարոզչությունն է ռուսական համայնքում, Ռուսաստանում ադրբեջանցու՝ որպես բարոյական բարձր արժեքներ ունեցող անձի, իսկական մուսուլմանի կերպար ներկայացնելը: Իրականում, սակայն, Ռուսաստանի քաղաքացի ադրբեջանցիները զբաղված են համացանցում շարքային մարդկանց որսով, որոնք ադրբեջանցիների հասցեին անձնական ոչ դրական կարծիք են արտահայտել։ Խմբավորման անդամներն արդեն բազմիցս են հրապարակել տեսանյութեր, որտեղ ցույց են տալիս՝ ինչպես են գտել տվյալ մարդուն և ծեծի ենթարկել՝ ադրբեջանցիների հասցեին վատ կարծիք հայտնելու համար։