գլխավոր COVID-19 Եվրոպական խորհրդի նախագահը առաջարկում է ԵՄ-ում ներդնել COVID-19-ի ընդհանուր թեստավորման համակարգ

Եվրոպական խորհրդի նախագահը առաջարկում է ԵՄ-ում ներդնել COVID-19-ի ընդհանուր թեստավորման համակարգ

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը ԵՄ երկրներին առաջարկել է միավորել COVID-19-ի թեստավորման համակարգը, մասնավորապես օգտագործել արագ թեստեր`վիրուսակիրներին արագորեն հայտնաբերելու և մեկուսացնելու համար: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

«Հետազոտողները ներկայումս մշակում են արագ թեստեր, մասնավորապես, որոնք պետք է օգնեն իշխանություններին ավելի արագ հայտնաբերել վարակվածներին և նրանց ավելի արագ մեկուսացնել», – Եվրոպական խորհրդի նախագահն ասել է ֆրանսիական RTL ռադիոկայանի եթերում։

ԵՄ սահմանների փակումը չի օգնի հաղթահարել կորոնավիրուսի երկրորդ ալիքը Եվրոպայում, ավելացրել է նա: «Մենք կանգնած ենք վիրուսի հզոր երկրորդ ալիքի առջև, մինչդեռ վիրուսի մասին ամեն ինչ չէ, որ հայտնի է», – ասել է Միշելը: