
Twitter-ը կորցրել է մի քանի հարյուր աշխատակցի։ Մարդիկ աշխատանքից դուրս են եկել վերջնագրից հետո, որն իրենց առջև դրել է ընկերության նոր սեփականատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, գրում է New York Times-ը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մասկը Twitter-ի աշխատակիցներից պահանջել էր մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան որոշել՝ պատրա՞ստ են արդյոք մնալ ընկերության լիարժեք աշխատակիցներ։ Միևնույն ժամանակ, մնացողները ստիպված կլինեն աշխատել «երկար ժամերով և բարձր ինտենսիվությամբ», հակառակ դեպքում՝ աշխատանքից ազատում, համաձայն աշխատակիցներին Մասկի ուղարկած էլեկտրոնային նամակի:
Հրատարակության տվյալներով՝ վերջնաժամկետից հետո՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին, «հարյուրավոր աշխատակիցներ» որոշել են հեռանալ աշխատանքից։
Իլոն Մասկը Twitter-ը ձեռք է բերել հոկտեմբերի վերջին՝ երկար բանակցություններից և դատավարություններից հետո: Դրանից հետո նա հայտարարել է սոցցանցի խմբագրական քաղաքականության ազատականացման և արգելափակված հաշիվների վերականգնման մասին։ Ձեռնարկատերը զգուշացրել է, որ սկզբում կարող է «շատ հիմարություններ» անել, բայց դա արվելու է, որպեսզի «պահի այն, ինչ աշխատում է և փոխի այն, ինչ չի ստացվում»։