գլխավոր COVID-19 Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է: Մեջբերելով հանրապետության նախագահի աշխատակազի մամուլի ծառայությանը՝ այս մասին հայտնում է հայտնում է RT-ն:

«Նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ինքնամեկուսացել է`ընթրիքին ներկա հյուրերից մեկի COVID-19-ի դրական ախտորոշման պատճառով, որին նախագահը ներկա էր շաբաթ օրը, 24 հոկտեմբերի, 2020 թ.», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ միջոցառումն անցկացվել է Յոհանեսբուրգի հյուրանոցներից մեկում, ընթրիքին ներկա է եղել 35 մարդ: