
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է պաշտպան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը, և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն դրամ գրավով»,–ասել է Գալստյանը։
Նա հայտնել է, որ շուտով Գերասիմն ազատության մեջ կլինի։
Գերասիմ Վարդանյանը 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար:
Հիշեցնենք, որ մինչ կալանքը Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 60 միլիոն ՀՀ դրամ գրավը։