գլխավոր Իրադարձային Հայ երիտասարդները 3-րդ բողոքի ցույցն են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց

Հայ երիտասարդները 3-րդ բողոքի ցույցն են արել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց

Չեխիայի հայ երիտասարդներն արդեն թվով 3-րդ բողոքի ցույցն են անցկացրել «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց։

«Այսօր (27.10.2020) մեր բողոքի ակցիան «Չեխոսլովակ գրուպ» ընկերության դիմաց էր, որի արտադրած DANA ինքնագնաց հրետանային կայանքները Ադրբեջանը վերջերի օրերին կիրառում է Արցախի դեմ։

Մենք լուռ էինք, իսկ արյունոտ հագուստն ու փողերը խոսում էին մեր փոխարեն «Հայկական արյունը ձեր ձեռքերին է», «Ո՞վ է պատասխանտվություն կրում Արբեջանում գտնվող DANA-ների համար» գրառումների հետ միասին։ Մենք միասին ենք այս պայքարում և չենք նահանջի»,- հայտնում են Չեխիայի հայ երիտասարդական միությունից։