գլխավոր Քաղաքականություն ՀՀ վարչապետն Արդարադատության նախարարի տեղակալին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է...

ՀՀ վարչապետն Արդարադատության նախարարի տեղակալին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է ստորագրել. Նա կամավորագրվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին աշխատանքային պարտականությունների կատարումից ազատելու մասին որոշում է ստորագրել։ Այդ մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020 թվականի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,-ասված է որոշման մեջ: