
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նոր տեսահոլովակ, որտեղ Արցախի երեխաները խաղաղության կոչ են անում համայն աշխարհին:
Տեսահոլովակին կից Բեգլարյանը գրել է. «Գեղեցիկ և ուժեղ երգ արցախցի երեխաների կատարմամբ. «Պիտի ապրենք, ապրենք և արարենք՝ հանուն կյանքի, հանուն սիրո, խաղաղության, Պիտի ապրենք, ապրենք և պայքարենք՝ ընդդեմ չարի, կամքով արի, ուժով բարի»»: