գլխավոր Գիտություն Լուսնի ուղեծիր թռչող Orion տիեզերանավն առաջին տեսաազդանշանն է փոխանցել

Լուսնի ուղեծիր թռչող Orion տիեզերանավն առաջին տեսաազդանշանն է փոխանցել

Լուսնի ուղեծիր թռչող Orion տիեզերանավը Երկիր է փոխանցել առաջին տեսաազդանշանը՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում նրա խցիկի ներսում և տիեզերանավի շուրջը, հայտնում է NASA-ն:

«Դուք ձեր էկրաններին տեսնում եք կառավարվող տիեզերանավից փոխանցված պատկեր, վերջին անգամ դա հնարավոր է եղել 1972 թվականին «Ապոլոն» առաքելության ժամանակ՝ գրեթե 50 տարի առաջ»,- մեկնաբանել է NASA-ի ներկայացուցիչը տիեզերանավից ստացված պատկերը:

Orion-ը սկսել է տեսազդանշան Երկիր փոխանցել գործարկումից մոտ ինը ժամ անց: Տիեզերանավի վրա կան մի քանի տեսախցիկներ, այդ թվում՝ նրա արևային ալեհավաքի վրա։ Տեսախցիկներից մեկը ցույց է տվել խցիկը, որտեղ ապագայում կլինի անձնակազմը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից արձակել է իր ամենահզոր SLS (Տիեզերական արձակման համակարգ) հրթիռը: Սա նոր ամերիկյան ծրագիր է՝ մարդուն լուսին վերադարձնելու: