գլխավոր Իրադարձային Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ

Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է.

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։

Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։

Իսկ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։