
Նորվեգիայում Volkswagen մեքենաշինական ընկերության առևտրային տրանսպորտային միջոցների ստորաբաժանման թիմը նախագծել և կառուցել է իր տեսակով բացառիկ էլեկտրական գրասենյակային աթոռ և այն համալրել մի շարք առանձնահատկություններով, գրում է Daily Mail-ը:
Աթոռը համալրված է հետևի տեսախցիկով, կայանման սենսորներով, շչակով, լուսարձակներով և տեղեկատվական-ժամանցային սենսորային էկրանով:Այն մի լիցքավորմամբ կարող է անցել 12 կմ տարածություն՝ առավելագույնը 20 կմ/ժ արագությամբ:
Էլեկտրաֆիկացված գրասենյակային աթոռը եզակի ստեղծագործություն է, այն նախատեսված չէ վաճառքի համար:
VW-ն հայտնել է, որ աթոռի ստեղծման համար պահանջվել է «ամիսների հոգնեցուցիչ աշխատանք»:




