գլխավոր Տեխնո ՆԱՍԱ-ն դեպի Լուսին է արձակել պատմության մեջ ամենահզոր հրթիռակիրը. այն 25 օր...

ՆԱՍԱ-ն դեպի Լուսին է արձակել պատմության մեջ ամենահզոր հրթիռակիրը. այն 25 օր կպտտվի Երկրի բնական արբանյակի շուրջ (տեսանյութ)

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նոյեմբերի 16-ի առավոտյան «Օրիոն» տիեզերանավով դեպի Լուսին է արձակել պատմության մեջ ամենահզոր գերծանր SLS (Space Launch System) հրթիռակիրը:

Այն արձակվել է Ֆլորիդայի Քենեդու անվան տիեզերական կենտրոնից: Նախկինում մեկնարկը 2 անգամ հետաձգվել էր տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է Daily Mail-ը։

4 մլրդ դոլար արժողությամբ SLS-ի և «Օրիոն»-ի արձակումը «Արտեմիս 1» (Artemis-1) առաքելության մի մասն է: Տիեզերանավը պետք է փորձնական անօդաչու ռեժիմով թռնի դեպի Լուսին, 25 օր անցկացնի դրա ուղեծրում, ապա վերադառնա Երկիր: 2024 թվականին պետք է իրականացվի «Արտեմիս 2» առաքելությունը, որի ընթացքում չորս տիեզերագնացներ կթռնեն Լուսնի շուրջը։ «Արտեմիս-3» առաքելությունը նախատեսված է 2025 թվականին, որի ընթացքում տիեզերագնացները պետք է վայրէջք կատարեն Լուսնի մակերեսին։

Artemis is a historic launch that signals the first stage of NASA's goal to return people to the lunar surface for the first time in half a century
The plan is to return humans to the moon on Artemis III by 2025 and ultimately to build a permanent lunar outpost with a view to exploring deeper into the cosmos
The stumbling block to this has been the numerous delays NASA's new mega moon rocket has faced, with its maiden launch date repeatedly pushed back since August
Despite its ultimate success, this launch was not without drama, as in the final few hours before lift-off, a 'red team' of engineers was sent out to the launch pad to tighten some bolts that would prevent a fuel leak