գլխավոր Իրադարձային ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած արցախցիները կենսաթոշակների նշանակման համար կարող են դիմել ՀՀ աշխատանքի...

ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած արցախցիները կենսաթոշակների նշանակման համար կարող են դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ

Արցախի Տղեկատվական շտաբը գրում է.

ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչներին.

2020թ. հոկտեմբերի 27-ից կազմակերպվում է ՀՀ-ում ժամանակավոր ապաստանած Արցախի բնակիչների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստի նշանակման գործընթացը։

Դիմե՛ք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ (114) կամ 060-654-089, 097-24-64-75 համարներով։