
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով ՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է ռեկորդային` 2.8 միլիոն կորոնավիրուսով վարակման դեպք:
Այդ մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքին։
Նշվում է, որ հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 2,884,604 նոր դեպք:Այս ժամանակահատվածում գրանցվել է 39 712 մահ: