գլխավոր Իրադարձային Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է.

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8 հա տարածքում բռնկված հրդեհները:

Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 2 հա,

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում՝ 600 քմ,

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 1․03 հա, 5 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 2000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա։