գլխավոր Գլխավոր Ահաբեկիչներն Արցախում կռվում են Ռուսաստանի դեմ․ Edaily

Ահաբեկիչներն Արցախում կռվում են Ռուսաստանի դեմ․ Edaily

Սիրիացի զինյալները Արցախւմ պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է «Սուլթան Մուրադ» խմբավորման հրամանատարներից մեկը, որն Ադրբեջանին վարձկաններ է մատակարարում։ Այս մասին հայտնում է edaily օնլայն պարբերականը։

«Բավականին գայթակղիչ առաջարկ ստացա «Սուլթան Մուրադի» հրամանատարներից մեկից այն բանից հետո, երբ նա իր դժգոհությունը հայտնեց իմ աշխատանքի նկատմամբ»,- գրել է իր Twitter-ում ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլը։ Նա վավերագրական տեսաշարեր է նկարահանում, որոնք հրապարակում են այնպիսի լրատվականներ, ինչպիսիք են MSNBC, VICE, Vocativ, ABC News, Ozy, Yahoo News և Discovery Digital Networks-ը։

Սիրիական խմբավորման հրամանատարը, որ մտնում է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» կազմում, առաջարկել է Լինդսիին հանդիպել Թուրքիայում, որը կփոխի նրա տեսակետը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Բայց դեռ նամակագրության մեջ նա բացատրել է, թե ինչպես են սիրիացի զինյալներն ընկալում Լիբիա ու Ադրբեջան իրենց գործուղումները։

«Նրա խոսքով, Լիբիայում և Ադրբեջանում սիրիացիները կռվում են ռուսների դեմ, քանի որ ռուսները դարձել են նրան գլխավոր թշնամին»,- գրել է Լինդսին։

Լինդսին երկար տարիներ լուսաբանում է Սիրիայում ընթացող պատերազմը։ Սահմանին թուրքական հատուկ ծառայությունները մի քանի անգամ ձերբակալել են նրան, սակայն նա շարունակում է ռեպորտաժներ պատրաստել զինված հակամարտությունների գոտիներից։

Ադրբեջանական ագրեսիայից հետո Լինդսի Սնելլը հաճախ է խոսում  սիրիացի վարձկաններից, որոնք գնացել են այդ հակամարտության գոտի։ Նա բազմաթիվ ծանոթներ ունի վարձկանների ու Սիրիայի սահմանամերձ գոտիների բնակիչների շրջանում ու տեղեկատվությունը ստանում է առաջին ձեռքից։

Զինյալների հետ ուղիղ կապ ունի նաև Ամերիկյան գլոբալ քաղաքականության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ցուրկովան։ Հոկտեմբերի 25-ին նա իր Twitter-ում տեղեկացրեց, որ սիրիացի ահաբեկիչներից մեկը, ում հետ նա հարցազրույց էր վերցրել, հազիվ է փրկվել մահից Արցախում։

«Աբդելա Բազիտան հրաշքով է փրկվել մահից։ Հայերի հարվածներից հետո նրա 11 ընկերները զոհվել են, 40-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ժամանակակից վարձկանները դրանք թոշակի անցած զինվորականներն են հիմնականում, էլիտար ստորաբաժանումներից, որոնք Արցախում թնդանոթի միս են դառնում»,- գրել է Էլիզաբեթ Սուրկովան։

The New York Review-ում վերլուծաբանը հոդված էր գրել Լիբիայում ու Ադրբեջանում կռվող սիրիացի վարձկանների մասին։ Հոդվածում վարձկանների մեկը՝ Աբդել Բեզիդը պատմել է, որ նրա չորս ընկերները սպանվել են առաջին երկու օրերին։

«Նրանք մեզ ուղիղ ճակատ ուղարկեցին։ Սարսափելի իրադրություն է։ Ամեն օր մարտեր են, մեզ ստիպում են հարձակվել։ Հանգիստ չկա։ Շատերն անհետ կորել են,չենք կարողանում նրանց գտնել»,- պատմել է ծնունդով Ռաստանցի զինյալը։ Նա պատմել է, որ իր հայրը մեծ պարտքեր ունի, աշխատավարձը չի հերիքում ու նա ստիպված է եկել այստեղ։  

Տարբեր տվյալներով, Ադրբեջան գնացող զինյալների խոստանում են 1500-ից 2 հազար դոլար ամսական աշխատավարձ, ու որ նրանք բացառապես փողի համար են գնում այնտեղ, պատմել են բազմաթիվ ԶԼՄ-ների, Reuters-ից մինչև BBC։