գլխավոր Քաղաքականություն Աշոտ Երկաթի խաչն Արցախում է

Աշոտ Երկաթի խաչն Արցախում է

Հայկական զինված ուժերի պահապանը հռչակված Աշոտ Երկաթի խաչն այս օրերին Արցախում է: Բանակի հոգեւոր սպասավորներն այդ զորավոր մասունքով այցելում են հայրենիքի պաշտպաններին՝ որտեղ էլ նրանք լինեն՝ առաջնագծում, թե թիկունքում, դադար առնելիս, թե անգամ՝ մարտի շտապելիս: Վստահ են՝ նախնիների ուժ ու կորովի ու նաեւ արժեքների կրողներն են մերօրյա հերոսամարտի մասնակիցները: