գլխավոր Պատահարներ Վրաստանի քաղաքացին վրաերթի է ենթարկել Լոռու մարզի 69-ամյա բնակչին. վերջինիս կյանքը փրկել...

Վրաստանի քաղաքացին վրաերթի է ենթարկել Լոռու մարզի 69-ամյա բնակչին. վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 35-ամյա Մայիս Ռ-ն իր վարած Ford Focus մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 55 կմ-ում՝ Ալավերդի քաղաքի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել ճանապարհի չթույլատրված հատվածով անցնող հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 69-ամյա Հենրիկ Խ-ին։ Այս մասին հայտնում էshamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջինյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։