գլխավոր Գլխավոր Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։

Կրեմլի հաղորդագրության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ռուսաստանի նախագահը իր խորը մտահոգություններն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից ահակեբիչների մասշտաբային ներգրավվածության կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Էրդողանին, որ մշտական կապի մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ու ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են հրադադարի հասնելու և ճգնաժամի դեսկալացիայի նպատակով։