
Google-ը համաձայնել է վճարել մոտ 400 միլիոն դոլար՝ ԱՄՆ մի քանի նահանգի կողմից ներկայացված հայցը կարգավորելու համար։ Տեխնոլոգիական հսկային մեղադրում են օգտատերերի գտնվելու վայրին ապօրինի հետևելու համար, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նախկինում ԱՄՆ 40 նահանգ դատի էին տվել Google-ին՝ մեղադրելով ընկերությանը գտնվելու վայրը հետևելու և օգտատերերի գաղտնիությունը խախտելու մեջ։