գլխավոր COVID-19 Շփվե՞լ է Պուտինը Լավրովի հետ․ պարզաբանում է Պեսկովը

Շփվե՞լ է Պուտինը Լավրովի հետ․ պարզաբանում է Պեսկովը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ շփում չի ունեցել Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Պուտինը Լավրովի՝ Հունաստանից վերադառնալուց հետո նրա հետ չի շփվել։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է, քանի որ շփում է ունեցել կորոնավիրուսով հիվանդի հետ։