գլխավոր Գլխավոր Շուշիից ժամանակավորապես Երևան ժամանած 10 ամսական փոքրիկի դեղերի համար գումար է անհրաժեշտ

Շուշիից ժամանակավորապես Երևան ժամանած 10 ամսական փոքրիկի դեղերի համար գումար է անհրաժեշտ

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Շուշիից ժամանակավոր Երևան տեղափոխված 5 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքին բուժման համար անհրաժեշտ է օգնություն։

«5 անչափահաս երեխաները, նրանց մայրը, հորաքույրը և տատիկն իմ տանն են բնակվում։ Ընտանիքի հայրը սահմանում է։ Մայրը և երեխաներից 3-ն ունեն հոգեբանական խնդիրներ, այցելում են թերապիայի։ 10 ամսական երեխան ունի առողջական լուրջ խնդիրներ։ Դեղեր են նշանակել, որոնք մատչելի չեն։ Երեխան պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո։ 1000 դրամ օգնությունը կօգնի մեզ հոգալ թե՛ տրանսպորտի, և թե՛ այլ հարցեր։ Ապրում ենք Ջրվեժում՝ 26/1շենք 12 բնակարանում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թերեզան։

Օգնել հնարավոր է այս հաշվեհամարների միջոցով, որոնք իր անունով են՝ «ԱյԴի Բանկ»՝11800337554000, Ի դրամ ID 211966313 ինչպես նաև կարող եք զանգահարել 094867737 հեռախոսահամարով:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Արցախից նոր ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար: