գլխավոր Գլխավոր Հակառակորդն այլևս կորցրել է իր տեխնոլոգիական ու քանակական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդն այլևս կորցրել է իր տեխնոլոգիական ու քանակական առավելությունը․ Արծրուն Հովհաննիսյան

Հայկական Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացավ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը։

Առանձնացնում ենք ասուլիսի կարևոր կետերը․

  • Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հարձակվողական գործողությունները տարբեր ուղղություններով։ Մի քանի բնակավայրերի խաղաղ բնակիչների նկատմամբ կիրառվել են հրետանակոծություններ։
  • Մարտական գործողությունները եղել են ինչպես հյուսիսային ուղղությամբ, այնպես էլ հարավային ուղղությամբ։ Հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունները եղել են համեմատաբար թեթև լարվածութան։ Նույն ժամանակ շարունակվել են մի շարք գյուղերի ուղղությամբ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը։
  • Այսօր փորձել են նաև Բերձորի ուղղությամբ հարձակում իրակացնել, ինչպես նաև հարավային ուղղությամբ մոտենալ Հայաստանի սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել։ Հակառակորդը կիրառել է հրետանի և ԱԹՍ-ներ։
  • Պատերազմը որոշակի փոխել է բնույթը։
  • Հակառակորդը այլևս կորցրել է իր ահռելի քանական ու տեխնոլոգիական առավելությունը։