գլխավոր Գիտություն Գիտնականները օրգանիզմում հեռահար կառավարվող դեղեր են մշակում

Գիտնականները օրգանիզմում հեռահար կառավարվող դեղեր են մշակում

Ն.Գ. Չերնիշևսկու անվան Սարատովի ազգային պետական հետազոտական համալսարանի գիտնականները միջազգային գիտական խմբի հետ ուսումնասիրել են և պարզել, թե ինչպես կարելի է մագնիսական դաշտի աղբյուրի կողմից զավթել մագնիսական կառավարվող կապսուլաները։ Կատարած ուսումնասիրության ժամանակ հեղինակները պարզել են առավելագույն ընդգրկման և կառավարման համար նման կապսուլաների սինթեզի օպտիմալ պարամետրերը։ Արդյունքները հրապարակվել են Molecules ամսագրում։

Մագնիսի օգնությամբ կապսուլաների հեռահար կառավարումը հեռանկարային մոտեցում է դեղերի հասցեական կիրառման համար։ Հասցեական մատակարարումը դեղորայքային թերապիայի ժամանակ կողմնակի ազդեցությունները նվազեցնելու հիմնական մեթոդներից մեկն է, որի ժամանակ գործող նյութը կուտակվում է բուժման համար անհրաժեշտ տեղում։ Մագնիսի օգնությամբ կառավարվող կապսուլաները կարող են կիրառվել նաև օրգանիզմում շրջանառվող քաղցկեղային բջիջների հայտնաբերման և տեսակավորման համար։ Հրապարակված աշխատության մեջ ցուցադրվել է մագնիսական կապսուլաների մեջ ներքաշած քաղցկեղային բջիջների գրավման ու տեսակավորման հնարավորությունը։

Սարատովի պետական համալսարանի գիտնականներն իրենց աշխատանքում ցույց են տվել «պաշարված» կապսուլաների քանակը կախված դրանց չափերից, մագնիսական նանոմասնիկների բեռնումից և սուսպենզիայի հոսքի արագությունից։ Բացի այդ գիտնականները գնահատել են հոսքում մագնիսական կապսուլաներ պարունակող բջիջների զավթման հնարավորությունը, որից հետո գնահատել բջջաթաղանթների ամբողջականությունը։

Նրանց կարծիքով` ստացած արդյունքները կարող են կիրառվել ոչ միայն սինթեզի օպտիմալ պարամետրերի որոշման համար, այլև մատակարարվող դեղամիջոցի կոնցենտրացիայի որոշման հաշվարկներում։ Իմանալով արյունատար անոթի, մագնիսի և մագնիսային կրիչների պարամետրերը` կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է հասցնել և կուտակել օրգանիզմի կոնկրետ հատվածում։

Մագնիսի կողմից կառավարվող դեղամիջոցների մատակարարման հայեցակարգի հաստատման համար, այն բավականաչափ ուսումնասիրման պիտի ենթարկվի։ Գիտնականները նշում են, որ բժշկական պրակտիկայում նման մոտեցումների ներդնումը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։