գլխավոր Առողջություն Գրիպի ու հարբուխի դեմ պայքարի ժողովրդական միջոցներ, որոնք անարդյունավետ են ու վնասակար

Գրիպի ու հարբուխի դեմ պայքարի ժողովրդական միջոցներ, որոնք անարդյունավետ են ու վնասակար

Գոյություն ունեն գրիպի ու սուր շնչառական վիրուսային վարակների բուժման բազմաթիվ ժողովրդական միջոցներ, որոք որևէ ազդեցություն չեն ունենում, իսկ որոշ դեպքերում կարող են անգամ լուրջ վնաս հասցնել օրգանիզմին։ Այս մասին իր թելթգրամյան ալիքում ասել է թերապևտ Օլեգ Աբակումովը։

Մասնագետը խորհուրդ է տվել առաջին հերթին հրաժարվել կարտոֆիլի տաք եփուկով վտանգավոր ինհալացիաներից, քանի որ այդ պրոցեդուրան կարող է հանգեցնել այտուցների ու լորձաթաղանթի այրվածքների։ Բացի այդ, անարդյունավետ են նաև չափազանց տաք թեյերը, օրինակ՝ հաճախ կիրառվող ազնվամորիով թեյը։

«Գրիպի դեպքում մեծ քանակությամբ հեղուկ խմելը երբեք չի վնասի, սակայն այն պետք է գոլ լինի, այլ ոչ թե եռման: Հեղուկն ավելի ցանկալի է թթու լինի, քան քաղցր, սակայն առանց ֆանատիզմի, քանի որ թթուների չարաշահումը կարող է գաստրիտի հանգեցնել։ Խորհուրդ եմ տալիս ազնվամորիով թեյը փոխարինել հապալասի կամ լոռամրգի գոլ մորսով։ Համով դրանք չեն զիջում, սակայն մի քանի անգամ ավելի օգտակար են», – նշել է բժիշկը:

Մասնագետի խոսքով՝ հարկավոր է չչարաշահել մեղրով տաք կաթը և հրաժարվել կենդանական ճարպերից, օրինակ՝ արջի յուղից, քանի որ այդ կերպ կարելի է աղեստամոքսային տրակտի աշխատանքի խանգարում ձեռք բերել։ Բացի այդ, բժիշկը նաև խորհուրդ է տվել չփորձել բուժվել պղպեղի ոգեթուրմով, քանի որ ալկոհոլը միայն զգալի կվատթարացնի հիվանդության ընթացքը։