գլխավոր Միջազգային Բայդենը և Սի Ծինփինը G20-ի շրջանակում կքննարկեն Թայվանը, Ուկրաինան և Հյուսիսային Կորեան

Բայդենը և Սի Ծինփինը G20-ի շրջանակում կքննարկեն Թայվանը, Ուկրաինան և Հյուսիսային Կորեան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը G20-ի շրջանակում կքննարկեն Թայվանի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ առաջիկա բանակցությունները կլինեն «խորը և առարկայական» և կծառայեն ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ համաշխարհային հարցերում երկու երկրների ջանքերի համակարգման շահերին։

Նրա խոսքով, առաջիկա հանդիպումը բխում է «փոխգործակցության բոլոր ուղիները բաց պահելու շահերից, որոնցից ամենակարևորը առաջին դեմքերի բանակցություններն են»։

«Կարծում եմ՝ նրանք կքննարկեն մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և Հյուսիսային Կորեայի վերջին սադրանքները», – ասել է ԱՄՆ վարչակազմի պաշտոնյան։