գլխավոր Գիտություն ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկրից 3 մլն լուսային տարի հեռու գտնվող միայնակ գալակտիկայի...

ՆԱՍԱ-ն հրապարակել է Երկրից 3 մլն լուսային տարի հեռու գտնվող միայնակ գալակտիկայի հստակ պատկերը

ԱՄՆ ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Երկրից երեք միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող միայնակ գալակտիկայի ցնցող պատկերը, գրում է Daily Mail-ը:

Wolf–Lundmark–Melotte (WLM) անվանումը ստացած գաճաճ գալակտիկան, ըստ ՆԱՍԱ-ի վարկածի, ձևավորվել է միլիարդավոր տարիներ առաջ՝ Մեծ պայթյունից հետո ոչ շատ երկար անցած ժամանակահատվածում:

ՆԱՍԱ-ի մասնագետները նշել են, որ պատկերը ստացվել է տասը մլրդ դոլար արժողությամբ James Webb Space Telescope (JWST) տիեզերական աստղադիտակի շնորհիվ: Այն հագեցած է այնպիսի սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս «որսալ» ամենավաղ շրջանի աստղերն ու գալակտիկները՝ այն էլ բավականին պարզ պատկերով:

Նշվում է, որ WLM-ն տասն անգամ փոքր է մեր գալակտիկայից: Այն հայտնաբերել է Մաքս Վոլֆը՝ 1909-ին:

Թեև WLM-ը հարաբերականորեն մոտ է մեր գալակտիկային՝ Ծիր Կաթինին, այն ընդհանուր առմամբ մեկուսացված է և չի փոխազդում այլ համակարգերի հետ, ըստ առաջատար մասնագետներից մեկի՝ Ռութգերսի համալսարանի գիտնական Քրիստեն ՄըքՔուինի:

The James Web Telescope image captured a never before seen details of the Wolf–Lundmark–Melotte galaxy that sits just outside the Milky Way. It is deemed lonely because it does not interact with any other systems
The dwarf galaxy, Wolf–Lundmark–Melotte (WLM) was only viewed by the Spitzer Space Telescope in 2016, but its instruments are no match for JWST's and the image shows the stars as blurs