գլխավոր Հասարակություն Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը դատապարտվել է 5 տարի ազատազրկման

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության  աշխատակից Նազմի Մեթե Ջանթուրքը  գյուլենականներին օգնելու մեղադրանքով դատապարտվել է 5 տարի 2 ամիս ազատազրկման։

Թուրքական Haberler–ի փոխանցմամբ՝  թուրքական դատարանը մեղավոր է ճանաչել  Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության  աշխատակից Նազմի Մեթե Ջանթուրքին  Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժմանը օգնելու մեջ։

Դատարանը Քեվսեր Իրեմ Ջանթուքին եւ Սեվիմ Ջանթուրքին ազատ արձակելու որոշում է կայացրել։