գլխավոր Առողջություն Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է հուշել առատ արցունքահոսությունը

Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է հուշել առատ արցունքահոսությունը

Չափազանց առատ արցունքահոսությունը կարող է նախազգուշացնել նյարդային համակարգի ու վահանագեղձի հիվանդությունների մասին։ Այս մասին «Դոկտոր 24»-ի հետ զրույցում ասել է սրտաբան, թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։

Մասնագետի խոսքով՝ արցունքագեղձերը գտնվում են աչքերի տակ ու մշտապես որոշակի քանակությամբ արտասուք են արտազատում։

«Այդ արտասուքը կուտակվում է արցունքապարկում, որը գտնվում է աչքի ներքին եզրի մոտ։ Սակայն որոշակի ախտաբանական վիճակների, հիվանդությունների կամ հույզերի դեպքում արտասուքի քանակությունը մեծանում է», – նշել է նա։

Նման հիվանդությունների շարքում Ռոմանենկոն առանձնացրել է նյարդային համակարգի հիվանդությունները, հասարակ սթրեսը, հուզական սպառման համախտանիշը, ինչպես նաև վահանագեղձի հիվանդությունները։ Նրա խոսքով՝ երբ վահանագեղձի հորմոնների մակարդակը նորմայից չափազանց բարձր է լինում, ապա այն ակտիվացնում է օրգանիզմում բոլոր համակարգերի աշխատանքը։