գլխավոր COVID-19 Լավրովն ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ

Լավրովն ինքնամեկուսացել է․ նա շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով հիվանդի հետ, փոխանցում է TACC-ը։

Ավելի վաղ պլանավորված հանդիպումներն ու այցելությունները հետաձգվում են, հաստատել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

Հայտարարության մեջ ասվում է, որ նախարարն իրեն լավ է զգում։