գլխավոր COVID-19 Հայտնի է՝ կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը ԵՄ-ում

Հայտնի է՝ կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը ԵՄ-ում

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) երեքշաբթի օրը հայտնել է, որ Բելգիան Եվրամիությունում կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրն է. վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 1,390 դեպք է գրանցվել 100000 մարդու հաշվով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Ըստ կենտրոնի՝ այդ ցուցանիշով Չեխիան երկրորդ տեղում է (մոտավորապես 1,380 դեպք), որին հաջորդում է Լյուքսեմբուրգը (760), իսկ հնգյակը եզրափակում են Սլովենիան և Նիդերլանդները: