գլխավոր Սպորտ Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվել է 1025 դոլարով․ Գումարը կուղղվի Համահայկական հիմնադրամ

Օզբիլիսի մարզաշապիկը աճուրդում վաճառվել է 1025 դոլարով․ Գումարը կուղղվի Համահայկական հիմնադրամ

7 օր առաջ «Փյունիկը» պաշտոնապես հայտարարել էր, որ թիմի ֆուտբոլիստների Artsakh Strong գրությամբ մարզաշապիկները հանվում են վաճառքի, իսկ ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին։ Արաս Օզբիլիսի մարզաշապիկը հանվել էր աճուրդի։

Ֆուտբոլիստն այսօր ինստագրամյան սթորի բաժնում տեղեկացրել է, որ մարզաշապիկը վաճառվել է 1025 դոլարով ու շնորհակալություն հայտնել բոլորին։

Այսպիսով, Օզբիլիսի մարզաշապիկից ստացված գումարը կփոխանցվի Հայաստանի համահայկական հիմնադրամին։