գլխավոր Քաղաքականություն Հայտնի է՝ երբ կկայանա ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների Կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչավով՝ բարդ համաճարակային իրավիճակի պատճառով: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է ԲելՏա գործակալությունը՝ ամփոփելով ԱՊՀ-ի պետությունների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի արդյունքները, որը կայացել Է Մինսկում կազմակերպության գործադիր կոմիտեում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 6-ին առցանց ձեւաչափով, ինչի պատճառը համաճարակային իրավիճակն Է Համագործակցության երկրներում: Նիստում կքննարկվի մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2021 – 2025 թվականներ) իրականացման միջոցառումների պլանը»,- մեջբերում Է գործակալությունը Համագործակցության կանոնադրական եւ մյուս մարմիններում Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչ, Բելառուսում Ուզբեկստանի դեսպան Նոսիրջան Յուսուպովի խոսքը:

Ավելի վաղ պլանավորվել Էր, որ նիստը տեղի կունենա Տաշքենդում, քանի որ ընթացիկ տարում Ուզբեկստանը նախագահող երկիրն Է, հաղորդել Է ТАСС-ը: