գլխավոր Առողջություն Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ կարող են զարգանալ գարեջրի չարաշահման դեպքում

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններ կարող են զարգանալ գարեջրի չարաշահման դեպքում

Նույնիսկ ալկոհոլի ցածր պարունակությամբ գարեջուրը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա։ Կանոնավոր գործածության դեպքում այն կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների և նույնիսկ անսպասելի մահվան։ Այս մասին «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրուցում ասել է սրտաբան Վադիմ Ժուկը։

Սրտաբանի խոսքով՝ այս տարածված ալկոհոլային ըմպելիքից հարկավոր է առհասարակ հրաժարվել, քանի որ դրա գործածությունը կարող է ի վերջո չափազանց լուրջ խնդիրների հանգեցնել։ Ընդ որում՝ առաջին հերթին տուժում են սրտամկանը, անոթներն ու ներզատական համակարգը։

«Կանոնավոր օրգանիզմում հայտնվելու դեպքում, անգամ եթե այն փոքր չափաբաժիններով է լինում, տուժում է սրտամկանը։ Գարեջրի սիրահարների մոտ ախտորոշվում է կարդիոմիոպաթիա, ինչն էլ կարող է հանգեցնել սրտային անբավարարության։ Բացի այդ, հաճախ են հանդիպում նաև առիթմիաները», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ նման խանգարումները կարող են անսպասելի մահվան ելք ունենալ։

Գարեջուրը նաև նպաստում է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմանն ու կարող է դառնալ զարկերակային գերճնշման զարգացման պատճառ։ Ավելին՝ այս ըմպելիքի չարաշահումը բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի քրոնիկ տոքսիկ բորբոքման, գաստրիտի ու ստամոքսի խոցային հիվանդության զարգացման հավանականությունը։