գլխավոր Շոուբիզնես Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով “Комсомольская правда”-ին։

Ըստ աղբյուրի՝ Պետրոսյանին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով։ Այժմ նա հիվանդանոցում է և իրեն լավ է զգում։

Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը։

Պետրոսյանը սեպտեմբերին նշել է իր 75-րդ տարեդարձը։