գլխավոր Առողջապահություն Կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ է ստացվել․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ հղում անելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվությանը։

««Տեցենտրիք Ատեզոլիզումաբ » խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, Մանհայմ, Բադեն Վուրթեմբերգ, 68305, Գերմանիա-բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Գրենզախերշտրասե 124, 4070 Բազել (Շվեյցարիայի համար) դեղի H0238B01 սերիայի դեղը արտադրողի կողմից հաստատվել է որպես կեղծված»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորում է ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։