գլխավոր Գլխավոր Սիրիացի ահաբեկիչները պատմել են Արցախի պատերազմին մասնակցելու մանրամասները (տեսանյութ)

Սիրիացի ահաբեկիչները պատմել են Արցախի պատերազմին մասնակցելու մանրամասները (տեսանյութ)

Սիրիայում ձերբակալված ահաբեկիչները պատմել են, թե ինչպես են հայտնվել տարատեսակ զինված խմբավորումներում։ Ըստ նրանց, պատրաստությունը անցել են Աֆարում, թուրք զինվորականների գլխավորությամբ։ Ստացել են ամսական մոտ 350 լիրա աշխտավարձ (50 դոլար)։ Ինչ վերաբերում է Արցախյան պատերազմին մասնակցություն ունենալուն, ահաբեկիչներն ասում են, որ նրանց հավաքագրում են տարբեր խմբավորումներից ու հազարներով ուղարկում Արցախ։ Սիրիայում նրանց հետ 3 ամսվա պայմանագիր են կնքում՝ 2000 դոլար աշխատավարձով, իսկ Լիբիայից հավաքագրվածների պայմանագիրը վեց ամսով է՝ 1500 դոլար աշխատավարձով։