գլխավոր COVID-19 Pfizer-ը և BioNTech-ը սկսել են կորոնավիրուսի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութի ուսումնասիրություն

Pfizer-ը և BioNTech-ը սկսել են կորոնավիրուսի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութի ուսումնասիրություն

ԱՄՆ դեղագործական Pfizer Inc-ը և իր գերմանական գործընկեր BioNTech-ը հայտարարել են, որ սկսել են վաղ փուլի ուսումնասիրություն՝ գնահատելու COVID-19-ի և գրիպի դեմ համակցված պատվաստանյութը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Պատվաստանյութի նմուշը Pfizer-ի գրիպի պատվաստանյութի և ընկերությունների կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ խթանիչ պատվաստանյութի համադրություն է:

Վաղ փուլի ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել համակցված դեղաչափի անվտանգությունը, իմունային պատասխան առաջացնելու կարողությունը։