գլխավոր Իրադարձային Սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 122-ը. Արցախի ՄԻՊ

Սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 122-ը. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնում է.

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետևանքով սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 122-ը:

39 խաղաղ բնակչից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: ԱՀ 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս. 11,600 մասնավոր անշարժ գույք, 1,600 մասնավոր շարժական գույք, 2,100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: