գլխավոր Գլխավոր Իրանը հատուկ բանագնաց է ուղարկել Մոսկվա, Բաքու և Երևան

Իրանը հատուկ բանագնաց է ուղարկել Մոսկվա, Բաքու և Երևան

Իրանի ԱԳ քաղաքական հարցերով փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին Ղարաբաղյան հակամարտության լուծման համար կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեին։

«Բացի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններ այցելելուց, Արաքչին այցելելու է նաև Բաքու, Մոսկվա, Երևան և Անկարա», – գրված է Խաթիբզադեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Իրանի փոխարտգործնախարարը նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակում է լինելու Ղարաբաղյան հակամարտության լուծման համար։