գլխավոր Առողջապահություն Հայաստանում գրիպի և այլ վիրուսների ակտիվացում է նկատվում. Ավանեսյան

Հայաստանում գրիպի և այլ վիրուսների ակտիվացում է նկատվում. Ավանեսյան

 ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանում սեզոնային փոփոխությամբ պայմանավորված թե՛ գրիպի, թե՛ այլ վիրուսների ակտիվացում է նկատվում։

«Դիտարկում ենք ամենօրյա իրավիճակը, դեռ չունենք բռնկման կամ մտահոգիչ նշաններ»,– կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է Ավանեսյանը։

Առողջապահության նախարարը հորդորել է հնարավորինս զգույշ լինել և հնարավորինս խուսափել շփումներից ` վարակների տարածումը կանխելու համար։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացրել էին, որ Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի (խոզի գրիպ) վիրուսի հարուցիչ։