գլխավոր Գլխավոր Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի․ ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

«Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասել է Վարդանյանը։

Նա հավելեց, որ ևս երկուսի մասով տվյալները ճշտվում են։