գլխավոր Գլխավոր Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-ները տեղափոխվել են այլ կայան

Ադրբեջանում գտնվող թուրքական F-16-ները տեղափոխվել են այլ կայան

Ադրբեջանից արբանյակային նկարները հաստատում են վեց F-16 կործանիչի առկայությունն Անդրկովկասի հանրապետությունում, որոնք «գրեթե հաստատ պատկանում են Թուրքիային», գրում է ամերիկյան The Drive պորտալը: Maxar Technologies ընկերությունը, որը մասնագիտանում է տիեզերքից նկարահանման ոլորտում, Գաբալայի ադրբեջանական օդանավակայանում արձանագրել է թուրքական բազմաֆունկցիոնալ մարտական մեքենաներ: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16- ները գտնվում են Լեռնային Ղարաբաղի առաջնագծի գոտուն ավելի մոտ՝ Գյանջայի ավիաբազայում: Սակայն ադրբեջանական երկրորդ մեծ քաղաքում ռազմական և արտադրական օբյեկտների վրա հայկական ուժերի կողմից մի քանի հրթիռային հարվածներից հետո, ինչպես երևում է, կործանիչները տեղափոխվել են Գաբալա: