գլխավոր Քաղաքականություն Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի հավանական մասնակցությունը բանակցային գործընթացին

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի հավանական մասնակցությունը բանակցային գործընթացին

Թուրքիային արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հարցը պետք է լուծվի միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ ու նրանց ցանկության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Անկարան պետք է մասնակցի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների հաջորդ փուլին։

«Այստեղ կարևոր է միայն երկու կողմերի տեսակետը՝ Հայաստանի ու Ադրբեջանի։ Միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որ այս կամ այն պետությունը մասնակցի կարգավորման գործընթացին»,- մեջբերում է Պեսկովին РИА Новости-ն։