գլխավոր Իրադարձային Զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր մեքենան նվիրաբերել է բանակին

Զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրն իր մեքենան նվիրաբերել է բանակին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և դրանց կից գրել.

«Մեր հերոս Հովհաննիսյան Ալբերտի հայրը՝ Արտակը շարունակում է բոլորիս ապշեցնել իր բացառիկ տեսակով։ Սա իր անձնական մեքենան է, որը ինքը նվիրում է բանակին։ Խոնարհումս հերոսի հայր, բացառիկ հայորդի»: