գլխավոր Գլխավոր ԱԱԾ-ում պաշտոնանկություններ են

ԱԱԾ-ում պաշտոնանկություններ են

Այսօր օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից տեղեկություններ են ստացվում Ազգային անվտանգության ծառայությունում այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնանկության մասին։ Այսօր պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը, իսկ ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը քիչ առաջ հաստատեց, որ պաշտոնից ազատվել է նաև ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը։